Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«БЕЛКА И СТРЕЛКА»



ՌԴ Պրիմորիեի երկրամասում տեղակայված զորամասերից մեկի սննդի պահեստի պետը ստուգումների նախօրեին պակասորդը թաքցնելու նպատակով տավարի մսի պահածոյի պիտակներով է «քողարկել» շների համար նախատեսված մոտ 11.000 տուփ «Белка и Стрелка» պահածոյացված կեր, սակայն զգոն ստուգողները բացահայտել են կեղծիքը և ավելի քան մեկ միլիոն ռուսական ռուբլի արժեքով պակասորդ:

Ենթասպան իսկույն խոստովանել է մեղքը, զղջացել, վերականգնել պետությանը պատճառած վնասը, և ազատվել տուգանքով:

Խորագիր՝ Նորություններ


13/09/2011