ԱՄԵՐԻԿՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՔՆՆԵԼ Է «ԱԼ-ՋԱԶԻՐԱՅԻ» ԵԹԵՐԸ
«WikiLeaks» կայքի հերթական և 2005-ով թվագրված մի հրապարակումից պարզվել է, որ միանգամայն անկախ լրատվամիջոցի համարում ունեցող մերձավորարևելյան արբանյակային այս հեռուստաընկերության ղեկավար Վադդախ Խանֆարը հեռուստաընկերության որոշ հրապարակումների առնչությամբ հանդիպել է ԱՄՆ ռազմական հետախուզության ներկայացուցիչների հետ և ընդառաջել «ամերիկյան ընկերների» խնդրանքին: Մեկնաբանությունների շեշտադրումներն իսկույն փոխվել են, իսկ կարճ ժամանակ անց այդ նյութերն ընդհանրապես հանվել են հեռուստաընկերության կայք-էջից:
Խորագիր՝ Նորություններ