ՄՈԼԴՈՎԱՆ ԼԻԲԻԱՅԻՆ ԶԵ՞ՆՔ Է ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ
Բենգազիից օդ բարձրացած ԻԼ-76-ի վայրէջքը Մոլդովայում մի շարք լրատվամիջոցների հիմք է տվել կարծելու, թե սկսվել լատվիական մի ֆիրմայի կողմից Լիբիայի համար Մոլդովայից գնված զենքի փոխադրումը:
Մոլդովայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «ԻԼ-76»-ը Մոլդովայի օդային տարածքում թռել է երկրի իշխանությունների թույլտվության հիման վրա», և որ ինքնաթիռը զինվորական օդանավակայանում վայրէջք է կատարել տեղափոխելու համար երկրի պաշտպանության նախարարության և լատվիական ֆիրմայի միջև կնքված համաձայնագրով ձեռք բերված ռազմական բեռը:
Մոլդավիայի պաշտպանական գերատեսչությունը թեև չի հստակեցրել, թե ում համար է նախատեսված այդ բեռը, սակայն և չի ժխտել լրատվամիջոցների այն ենթադրությունը, որ այն տեղափոխվելու է Բենգազի:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական