Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼԻԲԻԱՅՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ



Միջազգային Կարմիր Խաչի ներկայացուցիչները Տրիպոլիի մերձակայքում հայտնաբերել են տասներկու եղբայրական գերեզմաններ և ևս մեկը` երկրի լեռնային շրջաններից մեկում, ուր գտնվել են ավելի քան 120 սպանվածների մարմիններ: Փորձագետները վստահ են, որ նրանք սպանվել են լիբիական հեղափոխության ընթացքում:

Իրավապաշտպան կազմակերպությունները պահանջել են անել հնարավոր ամեն ինչ` սպանվածների մարմինների ճանաչման համար: Միջազգային Կարմիր Խաչը նույն նպատակով Լիբիա է գործուղել երկու դատաբժշկական փորձագետների:

Խորագիր՝ Նորություններ


16/09/2011