Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱ՛Մ ՋԱՆ, ՏՈՒՆ ԵՄ ԳԱԼԻՍ…



ՄԱ՛Մ ՋԱՆ, ՏՈՒՆ ԵՄ ԳԱԼԻՍ…Զինվորի ծնողների համար ամենասպասված պահն է: Երկու տարի պատվով ծառայելուց հետո տղաներն ստանում են իրենց զինվորական գրքույկները, զորացրվում և տուն վերադառնում: Զորամասի հրամանատարը շարքի առաջ սեղմում է նրանց ձեռքը, շնորհակալություն հայտնում բարեխիղճ ծառայության համար: Հրանոթի հրամանատար, կրտսեր սերժանտ Ավագ Պապյանը և հրանոթի նշանառու, կրտսեր սերժանտ Գոռ Արևշատյանը հրաժեշտ են տալիս իրենց զինվորական ընտանիքին: Գիտելիքներով և կենսափորձով հարստացած, բարձր տրամադրությամբ նրանք կյանքի նոր փուլ են մտնում: Ու ամեն մեկը մտքում ասում է՝ մա՛մ ջան, տուն եմ գալիս, ամեն ինչ լավ է լինելու…

ԼՈՒՍ.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #2 (1273) 23.01.2019 - 29.01.2019, Ազգային բանակ


24/01/2019