Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՐԲԱՆՅԱԿ Է ՑՈՒՑԱԴՐԵԼ



Վաշինգտոնում գտնվող ավիացիայի և տիեզերանավորդության ազգային թանգարանը այցելուներին ցուցադրել է ամերիկյան KH-9 Hexagon (վեցանկյուն) լրտես-արբանյակը: Ցուցադրությունը որևէ կերպ չի գովազդվել և տևել է մեկ օր:

Ներկայացված արբանյակի վրայից հանված են եղել արևային մարտկոցները, օպտիկական և որոշ այլ սարքավորումներ, որոնք գաղտնիության տարրեր են պարունակում:

KH-9 արբանյակը նախատեսված է եղել ֆոտոհետախուզության համար: Լուսանկարները Երկիր են ուղարկվել հատուկ կապսուլայով, որը ինքնուրույն վայրէջք է կատարել: 1971-1984թթ. ուղեծիր է դուրս բերվել 19 այսպիսի արբանյակ:

Ցուցադրությունը կայացել է ԱՄՆ օդատիեզերական հետախուզության ազգային գործակալության 50-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակներում: Առաջին անգամ այս գործակալության մասին նշվել է 1973թ. ԱՄՆ Սենատի ներկայացրած հաշվետվությունում: Կազմակերպությունը գաղտնազերծվել է 1992թ.:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


20/09/2011