ՀՈԳԵՎՈՐ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ
Փետրվարի 25-ին բարեկամական այցով Հայաստան ժամանած Կանադայի զինված ուժերի հոգևոր առաջնորդ, գեներալ-մայոր Գի վարդապետ Չափդելեյնը ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ուղեկցությամբ այցելեց խաղաղապահ ուժերի բրիգադ:
N զորամասում ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը համառոտ ներկայացրեց այցի նպատակը և խոսքը փոխանցեց Կանադայի զինված ուժերի հոգևոր առաջնորդին: Վերջինս ներկայացրեց կանադական բանակի՝ խաղաղապահ առաքելության ընթացքում իրականացվող հոգևոր ծառայության առանձնահատկությունները, պատասխանեց ունկնդիրների բազմաբնույթ հարցերին:
Այնուհետեւ զինծառայողներին բաժանվեցին Աշոտ Երկաթ արքայի Խաչ կրծքանշանները, որոնք նախապես օծվել էին երկու զինված ուժերի առաջնորդների կողմից: Արարողությունն ավարտվեց տերունական աղոթքով՝ հայերեն և անգլերեն լեզուներով:
Ամփոփիչ խոսքում գեներալ-մայոր Գի վարդապետ Չափդելեյնը նշեց նաեւ, որ ինքը զարմացած ու հիացած է այն հոգևոր մեծ էներգիայով և հավատքի աստիճանով, որը տիրում է Հայաստան աշխարհում, առավել ևս՝ հայ զինվորականների շրջանում:
5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ԹՂԹԱԿՑԱԿԱՆ ԿԵՏ
Խորագիր՝ Նորություններ