ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ
Մարտի 5-ին ՀՀ պաշպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ընտանիքին և շնորհավորել սպարապետի ծննդյան օրվա առթիվ։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը, ԶՈՒ ԳՇ պետի և սպայակազմի ուղեկցությամբ ծաղիկներ է դրել սպարապետի հուշարձանին, շրջել պետական–քաղաքական-հասարակական գործչի տուն-թանգարանում, ծանոթացել առաջին անգամ ներկայացված ցուցանմուշներին։ Դավիթ Տոնոյանը գրառում է կատարել թանգարանի հուշամատյանում։
Դավիթ Տոնոյանը տուն-թանգարանին է հանձնել պաշտպանության նախկին նախարար Վազգեն Սարգսյանի` 1992 թվականի մարտի 5-ին ստորագրած հրամաններից մեկի բնօրինակը։