ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ԶՈՐԱՀԱՎԱՔԻՆ ՈՒ ՔԱՂՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
Մարտի 5-ին ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գնդապետ Ա.Բալասանյանի գլխավորությամբ 3-րդ զորամիավորման շտաբում, Լոռու և Տավուշի մարզերի զինվորական կոմիսարների, փրկարարական ծառայությունների և մարզպետարանների զորահավաքային նախապատրաստության բաժինների պետերի հետ անցկացվեց խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին զորահավաքին և բնակչության քաղպաշտպանությանն առնչվող հարցեր: Առավել հստակեցվեցին յուրաքանչյուր օղակի գործառույթները, տրվեցին մի շարք հանձնարարականներ, ուսումնասիրվեցին առկա ապաստարանների վիճակն ու պաշտպանական հնարավորությունները:
Խորագիր՝ Նորություններ