ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ
Մարտի 5-ին 4-րդ զորամիավորումում անցկացվեց հանդիսավոր միտինգ՝ նվիրված ՀՀ Ազգային հերոս և Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-րդ տարեդարձին: Միտինգին մասնակցում էին նաև Եղեգնաձորի թիվ 3 ավագ դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները: Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Վ. Քոչարյանը ներկայացրեց Սպարապետի դերը հայկական բանակի կազմավորման և բանակաշինության գործում, իսկ աշակերտները ներկայացրին մեծ հայորդու կյանքն ու գործունեությունը, ասմունքեցին նրան նվիրված բանաստեղծություններ:
Միտինգից հետո ուսուցիչներն ու աշակերտները շրջեցին զորամասի տարածքում, ծանոթացան զինծառայողների առօրյային, կենցաղային պայմաններին, զորանոցին, զինատեսակներին:
4-րդ զորամիավորման ԲՀԱ խումբ
Խորագիր՝ Նորություններ