Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՆ-Ը ԿՐՃԱՏՈՒՄ Է ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ



ԱՄՆ-ը և Պակիստանը պայմանավորվել են վերջինիս տարածքում ամերիկյան զորքերի զգալի կրճատման մասին: Պակիստանում կմնան 100-150 զինծառայողներ, ընդ որում տեղի զինվորականներին ուսուցանող ամերիկացի 140 հրահանգիչներից կմնան միայն մի քանիսը:

Տվյալ համաձայնագիրը վկայում է երկու երկրների միջև հարաբերությունների որոշակի լավացման մասին, քանի որ դեռ մի քանի ամիս առաջ Պակիստանի իշխանությունները պահանջում էին ամբողջովին դուրս բերել ամերիկյան զորքերը:

Երկու պետությունների հարաբերությունները կտրուկ վատացան այն բանից հետո, երբ այս տարվա մայիսին ամերիկացիները առանց պակիստանցիներին տեղյակ պահելու իրականացրեցին Ալ Քաիդայի առաջնորդ Օսամա Բեն Լադենի ոչնչացման օպերացիան: Մինչ այդ Պակիստանը համարվում էր ասիական տարածաշրջանում ԱՄՆ ավանդական գործընկերը:

Վերջին տարիներին Վաշինգտոնը միլիոնավոր դոլարներ է հատկացրել տեղի զինվորականներին պատրաստելու համար, որոնք պետք է պայքարեին գրոհայինների դեմ: Թեև պարբերաբար տարբեր պաշտոնյաներ և զինվորականներ այն տեսակետն են հայտնել, որ Պակիստանի հետախուզությունը սերտորեն կապված է Թալիբան, Ալ Քաիդա և ահաբեկչական այլ խմբավորումների հետ:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


22/09/2011