B-1B LANCER ՌՄԲԱԿՈԾԻՉԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ ԵՆ
ԱՄՆ ռազմաօդային ուժերը առաջին անգամ փորձարկումներ են անցկացրել B-1B Lancer հեռահար ռմբակոծիչի` ծովային նշանակետերին հարվածներ հասցնելու կարողությունը ստուգելու համար:
Փորձարկումների ժամանակ Lancer-ը JDAM տեսակի տասը միավոր զինամթերք է օգտագործել` 225 կգ-անոց GBU-54 երկու ռումբ լազերային նշանառությամբ, 225 կգ-անոց ուղղորդվող GBU-38 վեց ռումբ, GBU-31 900 կգ-անոց ազատ անկման երկու ռումբ: Հարվածները հասցվել են մանևրելու բարձր ունակություններով վերջրյա նշանակետերին:
Փորձարկումների հիմնական նպատակն էր ինքնաթիռի նոր ծրագրային ապահովման աշխատանքը ստուգելը, ծովի վրա B-1B ռմբակոծիչի կիրառման տակտիկա և մեթոդներ մշակելը:
B-1B ռմբակոծիչների հնարավորությունների ընդլայնումը ԱՄՆ օդուժի օրակարգում է 1995թ., երբ ինքնաթիռները դադարեցին կրել ռազմավարական ատոմային սպառազինություն: Ներկայումս մշակվում է ինքնաթիռի կիրառման մի քանի տարբերակ, այդ թվում ցամաքային ուժերին օդային աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական