ՍԻՐՏԻ ԳՐՈՀԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Լիբիայում գտնվող օտարերկրյա լրատվամիջոցները հաղորդում են, որ Լիբիայի կառավարական զորքերը քաղաքի մատույցներում տեղադրել են նոր հսկիչ անցագրային կետեր ու սարքավորրել դիպուկահարների կրակակետեր:
Կիրակի առավոտյան ՆԱՏՕ-ի ավիացիան նոր օդային հարվածներ է հասցրել Քադաֆիին հավատարիմ ուժերին` պատճառաբանելով, թե «նրանց գործողությունները վտանգել են քաղաքի հարյուրավոր ընտանիքների կյանքը»»: Երեկոյան ևս, կառավարական ուժերը ետ են քաշվել քաղաքի մատույցներից, որպեսզի ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերը հասցնեն հերթական ավիահարվածները:
Քադաֆիի կողմնակիցներն էլ Դաշինքին մեղադրում են հարյուրավոր խաղաղ բնակիչների մահվան համար: Հաղորդվում է նաև, որ չդադարող մարտական գործողությունների հետևանքով քաղաքի գլխավոր հիվանդանոցը մնացել է առանց դեղամիջոցների ու էլեկտրական հոսանքի:
Խորագիր՝ Նորություններ