Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ՔԱԴԱՖԻԻ ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԵՎ ՈՒՐԱՆԻ ՊԱՀԵՍՏՆԵՐԸ



Տրիպոլիից 700 կիլոմետր հեռվում գտնվող Էլ-Ջուֆրա քաղաքում կառավարական ուժերը հայտնաբերել են Քադաֆիի քիմիական զինապահեստները:

Լիբիան, փորձելով բարելավել Արևմուտքի հետ հարաբերությունները, ժամանակին հայտարարել էր ունեցած ամբողջ քիմիական զենքի և ուրանի պաշարների ոչնչացման մասին, սակայն անընդհատ տեղեկություններ էին հայտնվում զինապահեստներում առնվազն 9,5 տոննա իպրիտի գոյության մասին:

Իսկ Սեբխի ազատագրումից հետո Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը հայտարարեց, որ քաղաքում հայտանբերվել են ուրանի հումքի պահեստներ: Խոսքը վերաբերում է դեղին փոշով`«դեղին կեկով» լեցուն մի քանի հազար տակառների, որոնց մի մասի վրա կան ռադիոակտիվության մասին նշումներ:

Ուրանային այս կոնցենտրատն ունի ցածր ռադիոակտիվություն, սակայն բարձրտեխնոլոգիական մշակման դեպքում կարող է օգտագործվել միջուկային զենքի արտադրության համար:

Խորագիր՝ Նորություններ


26/09/2011