ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԻ ՕՊԵՐԱՏԻՎ ՀԱՎԱՔԸ
ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվող զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի շրջանակում մարտի 27-ին դասախոսությամբ հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:
Պաշտպանության նախարարի տեղակալը հավաքի մասնակիցներին ներկայացրել է զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության կարևորությունն ուանհրաժեշտությունը, անդրադարձել վերահսկողության ձևերին ու ընթացակարգերին: Գաբրիել Բալայանն ընդգծել է քաղաքացիական վերահսկողության դրական ազդեցությունը զինվորական ծառայության կազմակերպման և պաշտպանության ոլորտի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու գործընթացում: