Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԴ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ԴԱՇՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ



Նորաստեղծ ծառայությունը ենթարկվելու է ՌԴ պաշտպանության նախարարությանը և վերահսկողություն է իրականացնելու պետական պաշտպանական պատվերի կատարման, նրանում նախատեսված պահանջների պահպանման, ինչպես նաև դրա հետ կապ չունեցող, սակայն պետական գաղտնիք պարունակող աշխատանքների կատարման, ապրանքների ձեռք բերման ու ծառայությունների մատուցման պատվերների տեղաբաշխման ասպարեզներում:

Նաև հետևելու է կնքվող գործարքների ֆինանսատեխնիկական հիմնավորումների օրինականությանն ու պատվերների կատարման պայմաններին, գնագոյացմանը, սպառազինության վերաբերյալ պետական ծրագրերի ժամանակին կատարմանը և պաշտպանական արդյունաբերության համալիրի ռազմավարական ձեռնարկությունների զարգացմանն ու արտադրական հզորությունների արդիականացմանը:

Դաշնային այս ծառայության լիազորությունների շրջագծում է նաև պաշտպանական արդյունաբերության համալիրի կարևորագույն ձեռնարկությունների գլխավոր կոնստրուկտորների թեկնածությունների համաձայնեցումը, ինչպես նաև փակ մրցույթների ու աճուրդների անցկացումը:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


26/09/2011