ԹՈՒՐՔԻԱՆ ՍԿՍՈՒՄ Է ԿԻՊՐՈՍԻ ԾՈՎԱՅԻՆ ՈՒ ՕԴԱՅԻՆ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ
Առափնյա գծից 200 մղոն շառավղով շրջափակումը, որը պատասխանն է Կիպրոսի կողմից վիճելի պատկանելության նավթագազային հանքավայրի յուրացման աշխատանքների, կիրականացվի մի քանի ռազմանավերի և F-16 ինքնաթիռների միջոցով:
Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Կիպրոսի Հանրապետության շրջափակումն ու Միջերկրական ծովում թուրքական ռազմական ներկայության մեծացումն ուղղված են նաև Իսրայելի դեմ, որը, ըստ Անկարայի, «պարբերաբար խախտում է հարևան պետությունների ինքնիշխանությունը»:
Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան