Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՈԼԵԳԻԱՅԻ ՆԻՍՏ



ԿՈԼԵԳԻԱՅԻ ՆԻՍՏՄարտի 29-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ` նվիրված սպառազինության և ռազմական տեխնիկայի նորոգման աշխատանքների կազմակերպմանը:

Նիստի ընթացքում պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են 2018թ. իրականացված աշխատանքները, անդրադարձել ձեռքբերման և նորոգման եղանակով զորքերը համալրած տեխնիկական միջոցներին, սպառազինությունն ու ռազմական տեխնիկան նորոգող մասնագետների պատրաստմանը։

ԿՈԼԵԳԻԱՅԻ ՆԻՍՏԵզրափակելով կոլեգիայի նիստը՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը փաստել է, որ, ընդհանուր առմամբ, հաշվետու ժամանակահատվածում արվել է առավելագույնը՝ զինված ուժերի սպառազինության և ռազմական տեխնիկայի հուսալի ու անխափան աշխատանքի ապահովման, նորոգող մասնագետների գիտելիքների և ունակությունների կատարելագործման ուղղությամբ, ինչպես նաև հանձնարարականներ է տվել արձանագրված թերությունները շտկելու  վերաբերյալ։

 

Խորագիր՝ Նորություններ


01/04/2019