Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒ ԽԱՂԱՂԱՊԱՀՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐ



ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒ ԽԱՂԱՂԱՊԱՀՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐԱՄՆ այցի ընթացքում մարտի 29ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Դեյվիդ Հեյլի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային անվտանգության ապահովմանն ու խաղաղապահությանը, ինչպես նաև տարածաշրջանային իրադրությանը վերաբերող հարցեր:

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒ ԽԱՂԱՂԱՊԱՀՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐԱնդրադառնալով միջազգային խաղաղարար առաքելություններին հայ խաղաղապահների մասնակցությանը՝ Դավիթ Տոնոյանը կարևորել է ԱՄՆ Գլոբալ խաղաղապահությանն ուղղված գործողությունների նախաձեռնության (GPOI) ծրագրի շրջանակներում իրականացվող աջակցությունը և դրա շարունակական բնույթը։

Քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը զրուցակցին իրազեկել է Սիրիայում իրականացվող մարդասիրական առաքելության որոշ մանրամասների մասին:

Խորագիր՝ Նորություններ


01/04/2019