ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԱՄՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՔՈԼԵՋԻ ՈՒՆԿՆԴԻՐՆԵՐԸ
Ապրիլի 2-ին նրանք ՀՀ ՊՆ վարչական համալիրում էին:
Քոլեջի ուսանողների այցը կրում է գիտաարտադրական պրակտիկայի բնույթ և միտված է թեմատիկ մագիստրոսական հետազոտության շրջանակներում Հարավային Կովկասում անվտանգային խնդիրներին ծանոթանալուն:
Քոլեջի ունկնդիրների հետ հանդիպմանը ներկայացված «ՀՀ պաշտպանական քաղաքականությունը» բանախոսության և դրա քննարկման ընթացքում անդրադարձ է եղել տարածաշրջանում ձևավորված անվտանգային միջավայրին, Հայաստանի դիտանկյունից առկա սպառնալիքներին ու մարտահրավերներին: Ներկայացվել են նաև ՀՀ կառավարության ծրագրում և ՀՀ պաշտպանության նախարարի տեսլականում ամփոփված պաշտպանական քաղաքականության հիմնական հայեցակետերը, իրականացվող ռազմական բարեփոխումները և միջազգային համագործակցության շրջանակները: