Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻՆ



ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻՆՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ապրիլի 8-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ջոնաթան Լաքոտին:

ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻՆՆերկայացնելով մարտի 28-ից ապրիլի 2-ը ՄԱԿ-ի խաղաղապահության համաժողովին մասնակցելու նպատակով Նյու Յորք կատարած այցի արդյունքները` պաշտպանության նախարարը դեսպան Լաքոտի հետ քննարկել է ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին հայկական ստորաբաժանումների մասնակցության ընդլայնմանն առնչվող հարցեր, ինչպես նաև Ֆրանսիայի հետ համագործակցությամբ խաղաղապահ կարողությունների  հետագա զարգացման հնարավորությունները: Դավիթ Տոնոյանը, մասնավորապես, կարևորել է մասնագիտացված ֆրանկոֆոն ստորաբաժանումների և հումանիտար ականազերծման կարողությունների զարգացումը` Հայաստանում Ֆրանսիական համալսարանի և «Հումանիտար ականազերծման և փորձագիտության կենտրոնի» հետ համագործակցությամբ:

Խորագիր՝ Նորություններ


09/04/2019