ՀԱՎԱՔ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Ապրիլի 8-ին 4-րդ զորամիավորումում անցկացվել է ընդլայնված խորհրդակցություն, որին մասնակցել են ենթակա զորամասերի հրամանատարներն ու նրանց տեղակալները, զորատեսակների և ծառայությունների պետերը:
Խորհրդակցության ընթացքում ճշգրտվել են մարտական պատրաստության պլանները, քննարկվել զինվորական ծառայության անվտանգությանը և զինվորական կարգապահությանն առնչվող մի շարք հարցեր: