ՀՀ ՊՆ-ՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԱՄՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՔՈԼԵՋԻ ՈՒՆԿՆԴԻՐՆԵՐԸ
Ապրիլի 12-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչությունում հյուրընկալվել են տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած ԱՄՆ Ազգային պաշտպանական համալսարանի պատերազմի քոլեջի ունկնդիրները:
ԱՄՆ Ազգային պաշտպանական համալսարանի պատերազմի քոլեջը ԱՄՆ ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմի համար ռազմավարական մակարդակի կրթություն ապահովող ԱՄՆ զինված ուժերի բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններից է: Քոլեջի ունկնդիրների այցը արտագնա ուսումնական գործընթացի մասն է:
Հանդիպմանը ներկայացված «ՀՀ պաշտպանական քաղաքականությունը» բանախոսության և քննարկման ընթացքում անդրադարձ է եղել տարածաշրջանում ձևավորված անվտանգային միջավայրին, Հայաստանի դիտանկյունից առկա սպառնալիքներին ու մարտահրավերներին: Ներկայացվել են նաև ՀՀ կառավարության ծրագրում և ՀՀ պաշտպանության նախարարի տեսլականում ամփոփված պաշտպանական քաղաքականության հիմնական հայեցակետերը, իրականացվող ռազմական բարեփոխումները և միջազգային համագործակցության շրջանակները:
Խորագիր՝ Uncategorized