«ԱՇՈՏ ԵՐԿԱԹԻ ԽԱՉ» ԿՐԾՔԱՆՇԱՆՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
Մայիսի 6-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ ՌՈ ենթակա երկու զորամասերում տեղի ունեցավ «Աշոտ Երկաթի խաչ» կրծքանշանների շնորհման արարողություն:
ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ կատարվեց Հայոց բանակի պահապան հռչակված Աշոտ Երկաթ թագավորի խաչի նմանությամբ պատրաստված խաչ-կրծքանշանների օրհնության և բաշխման արարողություն:
«Աշոտ Երկաթի խաչ» կրծքանշան շնորհվեց ռազմական ոստիկանության երկու զորամասերի ավագ ենթասպա կոչումով, ինչպես նաև սպայական և ավագ սպայական կազմի զինծառայողներին:
ՀՀ ՊՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Խորագիր՝ Նորություններ