«ԵՐԿԱԹԵ ԳՄԲԵԹԸ» ԿԱՐՈՂ Է ՆԱԵՎ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐ ԽՓԵԼ
Հակահրթիռային պաշտպանության «Երկաթե Գմբեթ» (Iron Dome) համակարգը տարբեր տեսակի հրթիռներ խոցելուց բացի ունակ է ոչնչացնել նաև թռչող ապարատներ: Համակարգի լրացուցիչ գործառույթն իրականացնելու հնարավորությունը զինվորականները հայտնաբերել են շահագործման ընթացքում:
Զինվորականները պարզել են, որ համալիրը օդային թիրախները որսում է մինչև 10 000 մետր բարձրության վրա: Հեռանկարում համալիրը կարող է կիրառվել որպես հակաօդային պաշտպանության իսրայելական համակարգի լրացուցիչ բաղկացուցիչ մաս:
Ներկայումս Իսրայելի բանակի սպառազինությունում գտնվում է «Երկաթե Գմբեթի» 3 մարտկոց: Յուրաքանչյուր մարտկոցը ներառում է ղեկավարման կենտրոն, ռադար և արձակման երեք կայանք` ամեն մեկում 20-ական հակահրթիռով: Համալիրն ինքնուրույն որոշում է հակառակորդի զինամթերքի ընկնելու վայրը և չեղյալ համարում դրա ոչնչացման հրամանը, եթե այն պետք է ընկնի ոչ մարդաբնակ վայրում:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական