ԱՅՍ ՇԱԲԱԹ ՆԱՏՕ-Ն ԿԱՐՈՂ Է ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԼԻԲԻԱՅԻՆ ՀԱՍՑՎՈՂ ՕԴԱՅԻՆ ՀԱՐՎԱԾՆԵՐԸ
Այդ մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի Աֆրիկյան զորախմբի հրամանատար, բանակի գեներալ Քարտեր Համը, նշելով, որ ավիահարվածներ կհասցվեն միայն ազգային անցումային խորհրդի խնդրանքի դեպքում: Համապատասխան որոշումը կընդունվի Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդակցության ժամանակ:
Սակայն Դաշինքի հետախուզական գործողությունները, այդ թվում նաև անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ, կշարունակվեն: Ինչպես նշել է ամերիկյան գեներալը, Լիբիայի նոր կառավարությանն անհրաժեշտ է օգնել լուծելու այնպիսի կարևորագույն խնդիրներ, ինչպիսիք են սահմանի պաշտպանությունն ու զենքի տարածման դեմ պայքարը:
Խորագիր՝ Նորություններ