Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔԱԴԱՖԻԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՀԵՐՔԵԼ Է ԻՐ` ԳԵՐԻ ԸՆԿՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ



Այս հերքումը պատասխանն էր Լիբիայի ազգային անցումային խորհրդի պաշտոնական ներկայացուցչի այն հայտարարության, թե Մուսա Իբրահիմը գերվել է Սիրտի մատույցներում, երբ փորձում էր փախստականների քարավանում թաքնվելով հեռանալ պաշարված քաղաքից:

Իբրահիմը նաև հավելել է, որ ինքը եղել է Սիրտի տվյալ ուղղությունը պաշտպանող 23 մարտիկների հետ, որոնք մեկուկես օր շարունակ ենթարկվել են չդադարող գրոհների և ունեցել զոհեր:

Ավելի վաղ արաբական մի շարք լրատվամիջոցներ ևս հերքել էին Մուսա Իբրահիմի գերվելու մասին լուրերը` դրանք որակելով որպես Լիբիայի ազգային անցումային խորհրդի կողմից տարածվող հերթական սուտ:

Խորագիր՝ Նորություններ


03/10/2011