Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՆԴԿԱՍՏԱՆԸ 2010Թ. ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՆՈՐԴՆ Է



2010թ. Հդկաստանը դարձել է աշխարհում սովորական սպառազինության խոշորագույն գնորդ` ներկրելով 5,8 միլիարդ դոլարի ռազմական արտադրանք: Այդ մասին հայտնել է FirstPost գործակալությունը` հենվելով ԱՄՆ Կոնգրեսի ներկայացրած տվյալների վրա:
Երկրորդ տեղում Թայվանն է, որը գնել է 2,7 միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա, երրորդ տեղում` Սաուդյան Արաբիան 2,2 միլիարդ դոլարով, թեև նույնքան ծախսել է նաև Պակիստանը:

ԱՄՆ Կոնգրեսի տվյալների համաձայն` նախորդ տարի աշխարհում ամենից շատ սպառազինություն գնել են զարգացող երկրները` շուրջ 30,7 միլիարդ դոլարի: Զարգացած պետություններն ընդհակառակը, նվազեցրել են գնումների ծավալները ռազմական ծախսերի կրճատման ծրագրերի պատճառով:

2003-2010թթ. Սպառազինության և ռազմական տեխնիկայի խոշորագույն ներմուծողներ են հանդիսացել Սաուդյան Արաբիան, Հնդկաստանը և Չինաստանը` համապատասխանաբար 29, 17 և 13,2 միլիարդ դոլարով:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


04/10/2011