ԻՐԱՆԸ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ Է ՎԵՐՑՐԵԼ ՍԵՓԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԵՆԻԹԱՀՐԹԻՌԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ
Իրանի ռազմաօդային ուժերը սպառազինության են վերցրել ազգային մշակման Mersad զենիթահրթիռային համալիրը: Դա տեղի է ունեցել մի շարք հաջող փորձարկումներից հետո: Mersad համալիրների վրա տեղադրված են Shahin հրթիռներ, որոնք ունակ են օդային թիրախներ խոցել մինչև 70-150 կմ հեռավորության վրա:
Համալիրների սերիական արտադրությունն սկսվել է շատ ավելի վաղ` 2010թ.: Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդիի խոսքերով այն առանձնանում է իր մարտական բնութագրերով, նույնիսկ ակտիվ ռադիոէլեկտրոնային ճնշման պայմաններում թիրախները խոցելու կարողությամբ:
Համալիրը սպառազինության ընդունած Հաթամ օլ Անբիա ավիաբազան ավելի վաղ ստացել էր Shalamcheh հրթիռներ, որոնք կարող են մինչև 3,5 հազար կմ/ժ արագություն բացել և նույնպես դասվում են միջին հեռահարության հրթիռների շարքին:
Ավելի վաղ իրանցի զինվորականները հայտարարել էին ռուսական С-300 համալիրներին գերազանցող սեփական արտադրության զենիթահրթիռային համալիրներ ստեղծելու մասին: