Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ՆԱԽԱՐԱՐԻ ՎԱՐՈՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ



ՌԴ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել մայոր Դմիտրի Կապուստինի նկատմամբ, ով կասկածվում է վարորդական իրավունքների տրման հետ կապված կաշառք վերցնելու մեջ:
Կապուստինը 2011թ. մայիսի 9-ին Հաղթանակի զորահանդեսի ժամանակ վարել է ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի մեքենան:

Քննության տվյալներով Կապուստինը և ոստիկանության մայոր Ալեքսանդր Զայցևը մի քաղաքացու խոստացել են 25000 հազար ռուբլու դիմաց տրամադրել վարորդական երկամսյա կուրսեր ավարտելու մասին վկայական, այնուհետև ապահովել Ц կարգի վարորդական իրավունքի համար քննության երաշխավորված հանձնումը:

Ստուգվում է նրանց մասնակցությունը այլ հանցագործությունների, իսկ Կապուստինը քրեական հետապնդումը պատճառաբանում է ղեկավարության հետ ունեցած կոնֆլիկտներով:

Խորագիր՝ Նորություններ


04/10/2011