Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻԽԱՅԻԼ ԿԱԼԱՇՆԻԿՈՎԸ ՇԱՀԵՑ ԴԱՏԸ



Զենքի ռուս հանճարեղ կոնստրուկտորը դատի էր տվել շվեյցարական «Vinista» և «Hexis Energy» ընկերություններին` առանց իր համաձայնության «Kalaschnikow» անվանմամբ էներգետիկ ըմպելիք արտադրելու և այն ներկայացնող սայթի ձևավորման մեջ «Կալաշնիկով» ավտոմատի փամփուշտներ պատկերելու համար:
Ֆրանսիական դատարանը բավարարել է Միխայիլ Կալաշնիկովի հայցը, արգելել ըմպելիքի հետագա արտադրությունը և երկու ընկերություններին պարտավորեցրել Կալաշնիկովին վճարել 10.000 եվրո` որպես փոխհատուցում:

Խորագիր՝ Նորություններ


13/10/2011