ՀԱՆԿԱՐԾԱԿԻ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ
ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության և զինվորական ծառայության անվտանգության ապահովման վարչության պետի ղեկավարությամբ օրերս հանկարծակի ստուգումներ են իրականացվել այն զորամասերում, որտեղ ճաշարանների սպասարկումը, ՀՀ պաշտպանության նախարարության և մատակարար կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերի համաձայն, իրականացնում են քաղաքացիական կազմակերպություններ:
Ստուգվել են ճաշարաններում զինծառայողների սննդի կազմակերպման ընթացքը, մատուցվող սննդամթերքի որակը և տեսականին, առկա սանիտարահիգիենիկ վիճակը: Ճաշարաններում իրականացվող ստուգումները կլինեն շարունակական: