Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԱՇՈՒԼՈՒԿ» ԶՈՐԱՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՄԱՐՏԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ-2019» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԸ



Սեպտեմբերի  2-ին ՌԴ «Աշուլուկ» զորավարժարանում տեղի է  ունեցել  ԱՊՀ անդամ պետությունների ՀՕՊ միավորված համակարգի զորքերի «Մարտական ընկերակցություն-2019» համատեղ զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը։

Շարահրապարակում հնչել են մասնակից երկրների պետական օրհներգերը,  հանդիսավոր քայլերթով անցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի  ազգային ստորաբաժանումները:

Բացման արարողության ընթացքում ելույթ ունեցողները կարևորել են համատեղ զորավարժության անցկացումը՝ ստորաբաժանումների միջև փորձի փոխանակման, մասնագիտական հմտությունների կատարելագործման և ՀՕՊ միավորված համակարգում  համատեղ խնդիրներ կատարելու ու փոխգործակցելու առումով: Հայկական ստորաբաժանման ղեկավար, ԶՈՒ ՀՕՊ զորքերի վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանն իր ելույթում հաջողություն և արդյունավետ մասնակցություն է մաղթել զորավարժությանը ներգրավված բոլոր զինծառայողներին:

Մարտական հրաձգությամբ անցկացվող «Մարտական ընկերակցություն-2019» զորավարժության ավարտական փուլը կանցկացվի սեպտեմբերի 5-ին:

Խորագիր՝ #34 (1305) 04.09.2019 - 10.09.2019, Ազգային բանակ


05/09/2019