ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԵՏԵՎԵԼ Է ԶՈՐԱՀԱՄԱԼՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻՆ
Սեպտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ռազմավարական զորավարժության շրջանակում եղել է Կոտայքի մարզի զորքերի համալրում իրականացնող կետերից մեկում, հետևել պահեստազորայինների և ավտոմոբիլային տեխնիկայի զորահամալրման գործընթացին, զրուցել զինապարտների հետ:
Բարձր գնահատելով Հայաստանում անցկացվող աննախադեպ ծավալի զորավարժության դերը զորահավաքային ռեսուրսի առկա վիճակի գնահատման գործում՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել քաղաքացիներին՝ արագ արձագանքելու և պետական կարևորագույն այս միջոցառմանը ներգրավվելու հարցում պատրաստակամություն ցուցաբերելու համար: