ՀԱՄԱԼՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ 4-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ
Ռազմավարական զորավարժության շրջանակներում 4-րդ զորամիավորման զորամասերը բերվել են մարտական պատրաստականության «Լրիվ» աստիճանի: Վայոց Ձորի զինկոմիսարիատը համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների և Երկրապահ կամավորականների միության տարածքային բաժինների հետ` սահմանված ժամկետում իրականացրել է պատերազմական հաստիքներին կցագրված անձնակազմի համալրումը: