ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԶԻՆԱՄԹԵՐՔԻ ՊԱՅԹՅՈՒՆԻՑ ԵՐԿՈՒ ՍՊԱ Է ԶՈՀՎԵԼ
Անդրբայկալյան երկրամասում տեղակայված զորամասերից մեկի զորավարժարանում ժամկետանց զինամթերքի ոչնչացման ժամանակ մեծ տրամաչափի հրետանային արկերի դետոնացիայի պատճառով առաջացած տրոտիլի բոցավառումը հանգեցրել է պայթյունի, որից վիրավորվել է ոչնչացման համար նախատեսված հորում գտնվող ավագ լեյտենանտը: Երբ կապիտանը փորձել է փրկել ծառայակից ընկերոջը, որոտացել է երկրորդ ու ճակատագրական պայթյունը: Թեթև վերքեր է ստացել նաև ժամկետային ծառայության երկու զինվոր:
Զինամթերքի ոչնչացման աշխատանքների ժամանակ ՌԴ զինված ուժերում միայն ընթացիկ տարում տեղի է ունեցել ևս երեք խոշոր պայթյուն, զոհվել է 9 զինծառայող, վիրավորվել՝ 122 մարդ, անօթևան են մնացել 116-ը:
Խորագիր՝ Նորություններ