ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ԾԱՎԱԼՎԵԼ Է ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԵՏ
Սեպտեմբերի 24-ին մեկնարկած ռազմավարական զորավարժության շրջանակում ՀՀ ՊՆ վարչական համալիրում ևս ծավալվել է անձնակազմի ընդունման կետ` կենտրոնական ապարատի ստորաբաժանումները լրահամալրելու նպատակով:
Զորահավաքային ռեսուրսի համալրման գործընթացը հստակ իրականացնելու նպատակով ԶՈՒ ԳՇ կազմզորահավաքային վարչության պետն ստուգել է ընդգրկված անձնակազմի պատրաստվածությունը:
Խորագիր՝ Նորություններ