ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԻՐԵՆՑ ՆԵՐԴՐՈՒՄՆ ՈՒՆԵՆ ՆԱԵՎ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ
Հայ զինվորին զորակցելու, քաջալերելու, նրա հավատն անսասան դարձնելու, ժողովուրդ-զինվոր-հոգևորական եռամիասնությունն ամրապնդելու և այս հավատամքով ազգն ու բանակը մեկ միասնություն ընկալելու առաքելությամբ արդեն ավանդական են դարձել Հայ առաքելական եկեղեցու հոգևոր սպասավորների այցելությունները զինված ուժերի զորամասեր:
Հայաստանում անցկացվող ռազմավարական զորավարժություններին իրենց ներդրումն ունեն նաև հոգևորականները: Հարավային ուղղությամբ տեղակայված զորամասի զինծառայողներին են այցելել Արարատյան հայրապետական թեմի Բյուրավանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու սպասավորները: Հայ զինվորը, հայ հոգևորականը և հայ ժողովուրդը միասնական են երկիրը պաշտպանելու, երկիրը զորացնելու և հայոց բանակն ու պետությունը հզորացնելու ճանապարհին: