5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԱՅԻՆՆԵՐԻ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ
5-րդ զորամիավորման ստորաբաժանումները լրահամալրած անձնակազմի հետ անցկացվել են մարտական պատրաստության և անվտանգության կանոնների պահպանման գործնական պարապմունքներ:
Կարևորվել է պահեստազորայինների մասնագիտական հմտությունների և արհեստավարժության կատարելագործման, առաջադրված խնդիրներին անհատական մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտությունը: