ՍՏՈՒԳՎԵԼ Է ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՅԱՑՎՈՂ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՆՈՐՄԵՐԻՆ
Սեպտեմբերի 30-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում, ՊՆ և ԶՈՒ ԳՇ համապատասխան ստորաբաժանումների մասնագետների ներգրավմամբ, իրավական փորձաքննության են ենթարկվել ռազմավարական զորավարժությանը մասնակցող ուժերի հրամանատարական կազմի կողմից կայացվող որոշումները:
Քննարկումների ընթացքում, մասնավորապես, ստուգվել է կայացվող որոշումների համապատասխանությունը Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին և ստանձնած միջազգային պարտավորություններին:
Խորագիր՝ Նորություններ