ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Հոկտեմբերի 11-ին 5-րդ զորամիավորումում ամփոփվել են 2019թ. ուսումնական տարվա 3-րդ եռամսյակում իրականացված աշխատանքների արդյունքները:
Քննարկվել են նաև հաստիքային կառուցվածքին, զորահավաքային ռեսուրսի վիճակին և զորքերի պատրաստության խնդիրներին վերաբերող հարցեր:
Զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա.Փիլոյանը խրախուսել է 3-րդ եռամսյակի ընթացքում մարտական պատրաստության, մարտական հերթապահության և զինվորական կարգապահության բարձր արդյունքներ ցուցաբերած զինծառայողներին: