Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ



Հոկտեմբերի 22-ին Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում տեղի է ունեցել «Սյունիք-զարգացում» ՀԿ-ի, Հայ առաքելական եկեղեցու Վայոց ձորի թեմի, «Փարոս» հիմնադրամի և Կալիֆորնիայի հայ ատամնաբույժների միության նախաձեռնած «Հզոր հայրենիք» բարեգործական ատամնաբուժարանի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարությունների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:

Բարեգործական ատամնաբուժարանն սպասարկելու է մարզի բնակիչներին, մերձակա զորամասերի զինծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին։

Միջոցառման  մասնակիցներն այցելել են նաև մարտական դիրքեր, հանդիպել և զրուցել զինծառայողների հետ, ծանոթացել նրանց կենցաղային պայմաններին:

Խորագիր՝ Նորություններ


23/10/2019