ՀՆԴԿԱՍՏԱՆԸ ՄՏԱԾՈՒՄ Է ՏԱՆԿԵՐԻ ՆՈՐՈԳՄԱՆ ՄԱՍԻՆ
Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հնդկական BEML ընկերության հետ պայմանագիր է կնքել 204 հատ նորոգման-տարհանման զրահապատ մեքենա գնելու վերաբերյալ: Դրանք նախատեսված են խիստ վնասված Т-72 տանկերի տարհանման կամ դաշտային պայմաններում նորոգման համար: Հնդկական բանակի տանկային տեխնիկայի կեսից ավելին կազմում են Т-72-ները:
Ռազմական տեխնիկան կարտադրվի Հնդկաստանում լեհական Bumar ընկերության արտոնագրով: Գործարքի արժեքը չի նշվել, սակայն հայտնի է, որ լեհական ընկերության արտոնագրով պատրաստված նմանատիպ մեքենաների մեկ միավորի գինը մինչ այժմ կազմել է շուրջ 1,4 միլիոն դոլար:
Խորագիր՝ Նորություններ