ԹՈՒՐՔ-ՔՐԴԱԿԱՆ ԲԱԽՈՒՄՆ ԱՎԵԼԻ ԱՐՅՈՒՆԱԼԻ Է ԴԱՌՆՈՒՄ
Քրդական բանվորական կուսակցության գրոհայինների դեմ զինվորական ավիացիայի աջակցությամբ իրականացվող ցամաքային գործողության շրջագիծն արդեն ընդգրկում է Հյուսիսային Իրաքի հինգ շրջաններ:
Քուրդ գրոհայինները հոկտեմբերի լույս 19-ի գիշերը սահմանամերձ Խաքյարի գավառում իրականացրած հարձակման ընթացքում ոչնչացրել էին 24 և վիրավորել 18 թուրք զինծառայողների: Եվրամիության կողմից ահաբեկչական համարվող այս կազմակերպության նպատակն է Թուրքիայի հարավ արևելքում ստեղծել քրդական ինքնավարություն:
Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլն արյունալի հարձակումից անհմիջապես հետո հայտարարել էր, որ բանակը կտա «դաժան պատասխան», իսկ ՔԲԿ ղեկավարությունն Անկարային սպառնացել է մարտական գործողությունները չդադարեցնելու դեպքում թուրքական բանակին հասցնել ավելի ծանր հարվածներ:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական, Տարածաշրջան