ԶՈՐԱՄԱՍՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Զինծառայողների առօրյան առավել հետաքրքիր և բովանդակալից դարձնելու նպատակով նոյեմբերի 24-ին 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել են մարզական միջոցառումներ՝ շախմատ, շաշկի, բազկամարտ, պարանի ձգում, ֆուտբոլ մարզաձևերից:
Լավագույն արդյունքներ գրանցած ստորաբաժանումները, ինչպես նաև առանձին զինծառայողներ խրախուսվել են պատվոգրերով: