ԱՄԵՐԻԿԱՑԻՆ ԿՌՎԵԼ Է ՔԱԴԱՖԻԻ ԴԵՄ, ՈՐՊԵՍԶԻ ԳԻ՞ՐՔ ԳՐԻ
Ամերիկացի Մեթյու Վանդայկը, որը պահվել է լիբիական բանտում և ազատ արձակվելուց հետո կռվել է ապստամբների շարքերում, շուտով կվերադառնա տուն: Նա զանգահարել է իր մորը, ասել է, որ որ ապստամբներն իրեն ապահովել են անհրաժեշտ ամեն ինչով, իսկ այժմ գտնվում է Տրիպոլիի Radisson հյուրանոցում և մոտ երկու շաբաթից կվերադառնա: Մինչ այդ նա նորից կայցելի Սիրտ քաղաք, ուր գտնվել է Քադաֆիի սպանության պահին:
32-ամյա Վանդայկը Բալթիմորի բնակիչ է: Նա Լիբիա է մեկնել 2011թ. փետրվարին` ցանկանալով օգնել նախկին ուղևորությունների ժամանակ ձեռք բերած ընկերներին: Բացի այդ, նա ծրագրել է ապստամբությանը հետևելով նյութեր հավաքել գրքի և փաստավավերագրական ֆիլմի համար:
Լիբիական բանտում Վանդայկը հայտնվել է մարտ ամսին: Օգոստոսին Տրիպոլին գրավելուց հետո ապստամբները ազատել են նրան, ինչից հետո էլ սկսել է կռվել Քադաֆիի ուժերի դեմ:
Խորագիր՝ Նորություններ