Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՀՎ-Ն ՀԵՏԵՎԵԼ Է ԳԵՐՄԱՆԱՑԻ ՀԵՏԱԽՈՒՅԶՆԵՐԻՆ



ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչությունը երկար տարիներ տեղեկատվություն է հավաքել Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայության աշխատակիցների վերաբերյալ: Այդ մասին հայտնում է Focus գործակալությունը` հենվելով Վաշինգտոնի ազգային արխիվում պահվող ԿՀՎ փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքների վրա:

Լրատվամիջոցին հայտնի են դարձել ընդհուպ մինչև 1990-ական թթ. կատարվող լրտեսության մանրամասները: Ամերիկացիներին հետաքրքրել են հատկապես անձնական բնույթի տեղեկությունները` ծննդյան ամսաթվերը, ամուսնությունների տարեթվերը, նույնիսկ կին աշխատակիցների` երեխա ունենալուց հետո ֆիզոլոգիական արձակուրդ գնալու ժամկետները:

Հատուկ ուշադրություն է դարձվել նացիստական անցյալ ունեցող աշխատակիցներին: Մասնավորապես, ամերիկացիներին հաջողվել է պարզել, որ դիվերսիաներով զբաղվող ՆԱՏՕ-ի հատուկ ստորաբաժանման կազմում հայտնվել են ՍՍ-ի երկու նախկին զինծառայողներ:

Գերմանացի լրագրողները գտել են նաև այլ փաստաթղթեր, որոնց հիման վրա լրատվամիջոցը այն եզրակացության է հանգել, որ ամերիկացիները նպատակադրված հետևել են հետախուզական ծառայության աշխատակիցների և Փարիզում ու Լոնդոնում գտնվող հատուկ գործակալների հեռախոսազրույցներին ու մյուս կապերին: Միայն թե չի նշվում, թե մինչև երբ է շարունակվել այդ լրտեսական գործունեությունը և արդյոք դադարեցվել է մեր օրերում:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


25/10/2011