Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԱՎԱՏՈՐՄԸ ԴՈՒՐՍ ԿԳՐԻ 12 ՌԱԶՄԱՆԱՎ



ԱՄՆ ռազմածովային ուժերը 2013-2014թթ.. դուրս կգրեն 12 ռազմանավ: Նավատորմի կազմից դուրս կբերվեն 9 հածանավ և 3 դեսանտային նավ: 20 տարվա միջին տարիք ունեցող ռազմանավերի դուրսգրման պատճառ է հանդիսացել ԱՄՆ ռազմական բյուջեի ծախսերի կրճատումը: Առաջիկա 10 տարիների ընթացքում Պենտագոնը պետք է խնայի շուրջ 450 միլիարդ դոլար:

Չի բացառվում, որ դուրս գրված ռազմանավերը վաճառքի հանվեն միջազգային շուկայում: Ավելի վաղ ամերիկյան նավերի հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերել Թաիլանդը և Հնդկաստանը:

Ռազմական ծախսերի կրճատման ծրագրի շրջանակներում նավատորմում նախատեսվում է կատարել ևս մի քանի փոփոխություններ: Մասնավորապես, այս տարվա օգոստոսին հայտնի դարձավ, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիր խմբավորումների թիվը կկրճատվի` 11-ից հասնելով 9-ի:

Բոլոր միջոցառումների արդյունքում զինվորականները կկրճատեն նավերի նորոգման և շահագործման հետ կապված ծախսերը, հնարավորություն կստանան նվազեցնել տախտակամածային կործանիչների դեֆիցիտը:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


25/10/2011