Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

35 ԴՈԼԱՐԱՆՈՑ ՊԱՀԵՍՏԱՄԱՍԸ ԿԽՆԱՅԻ 40 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ



ԱՄՆ ռազմաօդային ուժերի հետազոտական լաբորատորիան F-22 Raptor կործանիչների շարժիչների վիբրացիան մարելու նոր միջոց է գտել, ինչի շնորհիվ հնարավոր կլինի ինքնաթիռների նորոգման և շահագործման ժամանակ խնայել մինչև 40 միլիոն դոլար:

Պարզապես շարժիչներում կտեղադրվեն ընդամենը 35 դոլար արժողությամբ միջադիրներ, որոնք կկանխարգելեն համապատասխան հատվածի վնասումը: Յուրաքանչյուր շարժիչ համար կպահանջվի 7 այդպիսի միջադիր, այդպիսով երկշարժիչանի մեկ կործանիչի արդիականացման համար կծախսվի ընդամենը 500 դոլար:

Հակավիբրացիոն նոր մեթոդի փորձարկումներն սկսվել են այս տարվա ապրիլին: Նոր միջադիրներով F-22-ները շուրջ 3000 ժամ ընդհանուր տևողությամբ թռիչքներ են կատարել:

Մինչ այժմ վիբրացիայի պատճառով շարժիչների պատյանում առաջացած ճաքերի դեմ պայքարել են հետևյալ կերպ` տեխնիկները շաղափել են ճաքերի ծայրերը` թույլ չտալով դրանց տարածումը: Այդ մեթոդը չի նվազեցնում ինքնաթիռի թռիչքային և մարտական կարողությունները և ռեսուրսը:
Նոր առաջացող ճաքերը չկանգնեցնելու դեպքում կպահանջվի խոշորածավալ նորոգում, ինչը կարժենա մոտ 362 000 դոլար:

Խորագիր՝ Նորություններ


25/10/2011