Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՐՏՎՈՂԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ



ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանի խոսքով, Ադրբեջանի ռազմական բյուջեն շարքային ղարաբաղցուն չի հետաքրքրում:

«1990-ականների սկզբին Ադրբեջանը ռազմական տեխնիկայի առավելություն ուներ մեր նկատմամբ, տեսանք, թե ինչ եղավ,- ասել է նա:- Թող հիշեն 1994թ. Բիշքեկի համաձայնագիրը, երբ եկել ու խնդրում էին, որ ստորագրենք այն: Միշտ չէ, որ ռազմական տեխնիկայի առավելությունն է որոշում մարտի ելքը: Համաշխարհային փորձը բազմիցս դա ապացուցել է»,- «panorama.am»-ին ասել է արցախցի խորհրդարանականը:

Նա հիշեցրել է, որ մի հսկա տերություն (ԽՍՀՄ-ը) չկարողացավ ծնկի բերել Աֆղանստանը, մեկ ուրիշ հսկա տերություն՝ Վիետնամը:

«Մենք մեր պետականությունն արդեն հռչակել ենք, ունենք ուժեղ բանակ, տարեցտարի հզորանում է մեր տնտեսությունը, այնպես որ` մեզ որևէ կերպ վախեցնել հնարավոր չէ: Մենք մի սկզբունքով ենք առաջնորդվում. կա՛մ պետք է ապրենք անկախ, կա՛մ պետք է մեռնենք: Ի վերջո, ցանկացած պատերազմի ելքը որոշում է մարտական ոգին, իսկ Ադրբեջանը պարտվողի հոգեբանությամբ է տառապում: ԼՂՀ պաշտպանության բանակն ի վիճակի է կասեցնելու հակառակորդի ցանկացած ոտնձգություն, պատերազմը տեղափոխել հակառակորդի տարածք և մարտի ելքը վճռել այնպես, ինչպես եղավ 90-ականներին»,- ասել է Ա.Թովմասյանը:

Խորագիր՝ #41 (906) 20.10.2011 – 26.10.2011, Ռազմաքաղաքական


26/10/2011